Wednesday, October 8, 2025
Նորություններ

Բոլոր խնդիրները լուծված են. Առողջապահության նախարարությունը ավարտին է հասցնում «աղամանների մասին» չարաբաստիկ օրինագիծը

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրինագիծը, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնել, ավարտական փուլում է։ Այս մասին մարտի 14-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, հարցը համապատասխան լրացումներից հետո միայն կառավարության քննարկմանը կներկայացվի։

«Օրինագիծն այժմ ավարտական աշխատանքների շատ վաղ փուլում է։ Այնուամենայնիվ, ես ուրախ եմ նման հասարակական ռեզոնանսի համար։ Առաջիկայում առողջապահության նախարարությունը քննարկումներ կանցկացնի սննդաբանների, հասարակական սննդի ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ սպառողների պաշտպանության եւ առողջապահական կազմակերպությունների հետ։ Նման նախաձեռնություններով մենք փորձում ենք փոխել բնակչության սովորությունները, առողջ ապրելակերպ սերմանել քաղաքացիների մեջ»,- ասաց Ավանեսյանը։

Նա չբացառեց, որ այս քննարկումներից հետո օրինագիծը կարող է փոփոխվել եւ կբարելավվել։

Նախարարը նաեւ հիշեցրեց, որ բարերում, ռեստորաններում ու սրճարաններում ծխելու արգելքը մարտի 15-ից ուժի մեջ կմտնի։

Փաստորեն, առողջապահության նախարարությունը սկսել է զբաղվել աղամաններով՝ չփորձելով նախ պարզել, թե խնդիր կա՞ արդյոք իրականում։ Գերատեսչությունը ոչ մի վիճակագրական տվյալ կամ փաստ չի ներկայացնում։

news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook