Շագնակագեղձի քաղցկեղ
Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում զարգանում է քաղցկեի այս տեսակն ու ինչպե՞ս բուժել
«Շենգավիթ» ԲԿ֊ի Ուրոլոգիական ծառայության ղեկավար Գևորգ Նազարեթյանը (Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan) խորհուրդ է տալիս լրջորեն մոտենալ այս խնդրին և հիշել, որ տղամարդկանց շրջանում չարորակ ուռուցքների հանդիպման հաճախականությամբ շագնակագեղձի քաղցկեղը 2-րդ տեղում է, սակայն, ինչպես յուրաքանչյուր չարորակ նորագոյացություն, այնպես էլ շագնակագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելը հնարավորություն է տալիս հասնել լիովին բուժման
Ցավոք, շագնակագեղձի քաղցկեղի զարգացման առաջնային փուլը «համր» է ընթանում և որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվում, ուստի բժիշկը հորդորում է՝ հատկապես 40 տարեկանից հետո տարվա մեջ մեկ անգամ պարտադիր անցնել բուժզննման, և խնդրի առկայության դեպքում՝ հենց առաջնային փուլում հասնել լիովին բուժման, հակառակ դեպքում՝ խնդրի արդեն զարգացած փուլում հիվանդության արմատական բուժումն իրականացնելը երկարատև, խնդրահարույց, իսկ հաճախ նաև անհնարին է
Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման գործում PSA օնկոմարկերի ներդրումը բժշկության մեջ ռադիկալ փոփոխություն է մտցրել՝ փոխելով քաղցկեղի այս տեսակի բուժման տակտիկան:
Ուստի, Գ․ Նազարեթյանը հորդորում է՝ պարբերաբար հանձնել PSA օնկոմարկերի թեստը և երբեք կասկածի տակ չառնել դրա հավաստիությունը
Շագնակագեղձի քաղցկեղի արտահայտման ախտանշաններն են՝
Միզարձակության խանգարում
Արյունմիզություն
Կմաղքային ցավեր
Ընդհանուր թուլություն
Հիշեք՝
Ախտանշանների առկայությունն արդեն խոսում է հիվանդության զարգացման մասին, ուստի հոգ տարեք ձեր առողջության մասին, հաճախ անցեք բուժզննման և թույլ մի տվեք հիվանդությանը հասնել զարգացման աստիճանին:
Ի դեպ՝
Ուրոլոգը շեշտում է՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման և կանխման ամենաէֆֆեկտիվ լուծում՝ անկախ հիվանդության տեսակից տարիքային հատուկ շեմից սկսած՝ «Շենգավիթ» ԲԿ֊ի ուրոլոգիական ծառայությանը դիմած բոլոր տղամարդանց ուղղորդվում է PSA օնկոմարկերի թեստի ստուգման:
«Շենգավիթ» ԲԿ֊ում առկա ուրոլոգիայում կիրառվող համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս ինչպես ախտորոշել, այնպես էլ իրականացնել ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում: