Sunday, April 28, 2024
Նորություններ

Գերմանացի երեխայի համար դոնորի արյան նմուշները Արցախի ԱՆ և Միջազգային Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխվեցին Հայաստան

Արցախի հանրապետության Առողջապահության նախարարության, Միջազգային Կարմիր Խաչի և մի շարք անհատների ջանքերի շնորհիվ այսօր, հունվարի 18ին, հաջողվեց դոնորական արյան նմուշները տեղափոխել Երևան, Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր, հայտնում են Ռեեստրից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հայտարարել էր, որ  ցողունային բջիջների փոխպատվաստման խիստ կարիք ունեցող Գերմանացի հիվանդ երեխան, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, կարող է կորցնել համատեղելի դոնորից փոխպատվաստում ստանալու հնարավորությունը։

«Չնայած Արցախը դեռ գտնվում է շրջափակման մեջ, և թվում էր, թե արյան նմուշների տեղափոխումը Արցախից Հայաստան անհնար կլինի կազմակերպել։ Ռեեստրի կամավոր դոնորրը Արցախում առանց վարանելու հանձնեց արյան նմուշներ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց համընկման դեպքում նվիրաբերել իր ցողունային բջիջները՝ օգնելու փրկել Գերմանիայում ծանր հիվանդությամբ տառապող հիվանդի կյանքը։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն ունեցան և աջակցեցին այս մարդասիրական գործընթացի իրականացմանը», – ասվում է Ռեեստրի հաղորդագրության մեջ։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  33.500 դոնոր, համընկնող ավելի քան 9000 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook