Գիտե՞իք, որ կեսարյան հատման ժամանակ բժիշկն անցնում է մարմնի մինչև 7 շերտով
Իրականում #կեսարյան#հատումը լուրջ որովայնային վիրահատություն է, որն ունի բարդ եւ նուրբ ընթացք։
Բժշկական տեսանկյունից՝ արգանդին հասնելու և փոքրիկին ծնվելու հնարավորություն տալու համար բժիշկը անցնում է մի քանի շերտերով․
1. Մաշկ
2. Ենթամաշկային շերտ
3. Ֆասցիա (դիմացկուն մի շերտ, որն ուժեղ պահում է հյուսվածքները)
4. Ուղիղ որովայնի մկաններ (չեն կտրվում, այլ՝ բաժանվում են)
5. Պերիտոնեում (թաղանթ, որը պատում է ներքին օրգանները)
6. Արգանդ
7. Սաղմնային պարկ
Այս յուրաքանչյուր շերտ պահանջում է հատուկ տեխնիկա, որպեսզի բարդություններ կառաջանա։
Կեսարյանից հետո մայրը կարող էր ունենալ
• Ցավ, այտուցվածություն և սահմանափակ շարժունակություն
• Վարակների կամ անեմիայի ռիսկ
• Հորմոնալ կտրուկ փոփոխություններ
• Քնի պակաս
• Բարձր ֆիզիկական ու էմոցիոնալ պահանջներ
Նրա մարմինը հսկայական վիրաբուժական և ֆիզիոլոգիական ջանք է ներդրել կյանք աշխարհ բերելու համար։ Այնպես, որ նա
նույնպես կարիք ունի խնամքի, հանգստի, հոգատարության և աջակցող միջավայրի։
Մոր նկատմամբ ջերմ, սիրով լի և հարգալից վերաբերմունքը
պաշտպանում է նրա առողջությունը, օգնում է արագ վերականգնվել, ամրապնդում է կապը փոքրիկի հետ և նվազեցնում հետծննդյան խնդիրների ռիսկը։
Նյութը ՝ Dr.SonaKhachatrayan

