Thursday, May 2, 2024
Նորություններ

ԱՆ փոխնախարարը Լոնդոնում մասնակցում է հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հոկտեմբերի 9-10-ը Լոնդոնում մասնակցում է Հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին, որը կազմակերպվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համատեղ ջանքերով:

Գագաթնաժողովին մասնակցում են առողջապահության բնագավառում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, համաշխարհային առաջատար փորձագետներ:

Քննարկման օրակարգում են հոգեկան հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հոգեկան առողջության 2013-2020թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:

10-1-1

Ակնկալվում է, որ բարձրաստիճան այս գագաթնաժողովը հարթակ կդառնա` համատեղելու երկրների ջանքերը` ուղղված բարելավելու բնակչության հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև կանխարգելելու հոգեկան հիվանդությունները:

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու է «21-րդ դարում հոգեկան առողջության հավասար իրավունքների վերաբերյալ» հայտարարության ստորագրման հարցը:

Հոգեկան առողջության ամրապնդումը, հոգեկան խանգարումների կանխարգելումը, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժումն ու վերականգնումը, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովումը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է, ուստի մեծապես կարևորվում է այլ երկրների հետ արդյունավետ համագործակցությունը` նշված ուղղությամբ ծագող խնդիրները միասնական կանխարգելելու և դրանց լուծում տալու անհրաժեշտությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook