Sunday, April 28, 2024
Նորություններ

Գյումրին նոր ծննդատուն կունենա

Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք:

Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում:

Նշենք, որ ծննդատուն կառուցելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Վարտան Սիրմակեսի առաջին հանդիպման ժամանակ, երբ նախարարն առաջարկել է առողջապահական նոր ծրագիր սկսել Գյումրիում:

Հիշեցնենք, որ այս առիթով առողջապահության նախարարի և բարերարի միջև օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` առողջապահության նախարարությունն աշխատանք է տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ ֆինանսական մասն իրականացվելու է Վարտան Սիրմակեսի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook