Դեղերը պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում
Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը:
Գունավոր հաբերը երեխան կարող է նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի և կարող է դրանք համտեսելու ցանկություն ունենալ:
Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները, բժշկական պարագաները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են,
երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին, կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում
դեղերը պահե՛ք տուփով և ներդիր թերթիկով ` չշփոթելու համար,
միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը` նախքան դեղը երեխային տալը,
սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները:
Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը` ԽՈՐՀՐԴԱԿՑԵ՛Ք ԲԺՇԿԻ ՀԵՏ: