Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Միզապարկում քար կամ ավազի դեպքում կարելի է օգտագործել…

ԱվազP1010829ուտի անմեռուկ- 3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաշակ սառը ջուր և թրմել 8 ժամ: Քամել, խմել մաս-մաս օրվա ընթացքում:

Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։

Արոսի սովորական-1կգ. պտուղը եփել 600 գ. շաքարի հետ:

Rowan_Berries_-_geograph.org.uk_-_944373

 

Արոսենի (լատ.՝ Sorbus), սնձնի, սրահացի, սին, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։Պարունակում են շաքարներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), օրգանական թթուներ, եթերայուղեր, աղաղանյութեր, միկրոտարրեր և այլն։ Պտուղներն օգտագործում են սննդի (թարմ և վերամշակված՝ թուրմ, մուրաբա, օղի, լիկյոր և այլն) և բժշկության մեջ։ Դրանցով սնվում են թռչունները, մի շարք անտառային կենդանիներ։ Սերմերը պարունակում են ճարպեր։

Եգիպտացորեն սովորական-10գ. փոշիացրած առէջաթելերի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել,  քամել, խմել 2 օրվա ընթացքում:

եգիպտացորենԵգիպտացորենի սռնակներում`առէջաթելերում , հայտնաբերվել են ճարպային, եթերային յուղեր, խեժեր, դառը գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, K վիտամին, կարոտինոիդներ, գլիկոկինիններ, սիտոստերոլ, ստիգմաստերոլ: Հատիկները պարունակում են 61% օսլա, 6% ճարպայուղ, B1, B2, B6 վիտամիններ, հանքային նյութեր` K, Ca, P, Mg, Fe և այլն:Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում եփուկն օգտագործել նաև սակավարյունության, սրտային կամ երիկամային անբավարարության հետևանքով առաջացած այտուցների դեպքում: Բուժման արդյունքում խթանվում է լեղու արտազատումը, փոփոխվում է նրա որակական կազմը` նվազում են լեղու մածուցիկությունը և բիլիռուբինի պարունակությունը: Սռնակները հատկապես արդյունավետ են լեղու թերարտազատության դեպքում:Եգիպտացորենի սռնակները միզաքարային հիվանդության, միզուղիների բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման, այտուցների դեպքում օգտագործում են որպես միզամուղ միջոց, ինչպես նաև` տարբեր բնույթի արյունահոսությունների ժամանակ: Եգիպտացորենում պարունակվող գլիկոկինինները կարգավորում են ածխաջրատային փոխանակությունը, որի շնորհիվ կարգավորվում է արյան մեջ շաքարի պարունակությունը, իսկ ֆիտոհեմագլուտինիններն օժտված են հակաուռուցքային ազդեցությամբ. փորձագիտական տվյալներով, մանրացրած հատիկների հանուկը արգելակում է ուռուցքային բջիջների աճը:

Լյարդի բորբոքումների ժամանակ օգտակար է կես տարվա ընթացքում խմել եգիպտացորենի սռնակներից պատրաստված թեյ, իսկ աղիքային հիվանդությունների դեպքում` եգիպտացորենի խոշոր աղացած ալյուրից պատրաստված եփուկը. օրը 2-3 անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց առաջ:

Իծամորի -խմել տերևների թուրմը: Ուտել պտուղները:

Գետնամորու պտուղներում հայտնաբերված է մինչև 6% շաքար (հիմնականում ֆրուկտոզա և գլյուկոզա), կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցիանային միացություններ, ֆոլաթթու, եթերայուղ,315545500_1_644x461_zemlyanika-lesnaya-dnepropetrovsk C, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ: Սերմերը հարուստ են ճարպայուղով (մինչև 19%), տերևները` C վիտամինով (մինչև 380 մգ%), իսկ արմատները և կոճղարմատը` տանինով (մինչև 9%): Բույսի մեջ հայտնաբերված է ֆրագարին գլիկոզիդը: Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկվում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար: Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրայի բուժման ժամանակ: Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանակ հակաբիոտիկ և ֆիտոնցիդային հատկություններով:Աշխարհի շատ ժողովուրդների կողմից գետնամորին օգտագործվում է կոլիտների, դեղնուկի, թոքային պալարախտի, ուռուցքների, հին խոցերի և մաշկի ցանավորումների, աղային փոխանակության խանգարումների, արգանդային արյունահոսությունների (բարձրացնում է արյան մակարդելիությունը), ռախիտի, գեղձախտի, որքինի, գիշերային քրտնարտադրության և այլ հիվանդությունների ժամանակ: Ն.Գ. Կովալևայի տվյալներով, պտուղների տևական կիրառումը դրականապես է անդրադառնում հիպոքրոմ երկաթ-դեֆիցիտային անեմիայով տառապող հիվանդների արյան կազմի վրա:

Կանթեղախոտի, ուրցի արևքուրիկի վերգետնյա հատվածը` 25-ական գրամ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել, խմել մաս-մաս, մեկ օրվա ընթացքում:

1024px-Chelidonium_majus20100511_10Բուժման նպատակով հիմնականում գտագործվում է բույսի վերգետնյա մասը, երբեմն նաև արմատը։ Բույսը հավաքում են ամբողջ ծաղկման սեզոնում, դանակով կամ մանգաղով կտրելով վերգետնյա մասը՝ գետնից 5-10 սմ բարձրության վրա։ Չորացնում են տանիքում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա փռված բարակ շերտով կամ կախված վիճակում։ Չոր հումքը, որ կազմում է ելանյութի 23-25%-ը, տրորում են և վերածում փոշու, որը պահում են փակ տուփերի մեջ՝ 3 տարի ժամկետով։ Հավաքելիս պետք է զգույշ լինել՝ կաթնահյութի հետ շփվելիս, քանի որ կանթեղախոտը պատկանում է թունավոր բույսերի շարքին։ Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների (գորտնուկ, խոց, քոս, պալարախտ, քաղցկեղ, պիգմենտային բծեր և այլն), գայլախոտի, վեներական վերքերի, պոդագրայի, հավկուրության ժամանակ և այլն։ Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանել են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը։ Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է միզամուղ, լեղամուղ, լուծողական, հակագորտնուկային և հակագայլախտային։ Օգտագործվում է նաև պոդագրայի, ռևմատիզմի, որքինի, էկզեմայի, գեղձախտի և մաշկի քաղծկեղի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է ջրգողության ժամանակ՝ որպես միզամուղ, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարման, գեղձախտի, սիֆիլիսի, մալարիայի, լեղուղիների հիվանդությունների ժամանակ։ Բուլղարական գիտական բժշկության մեջ բույսի կաթնահյութը համարվում է որպես ցավազրկող ու սպազմալիտիկ և օգտագործվում է խոլանգիտների, գաստրիտների և կոլիտների ժամանակ։Կանթեղախոտի բոլոր պատրաստուկները պետք է ընդունել միայն բժշկի խորհրդով և նրա անմիջական հսկողության տակ։

Մասրենու պտուղները, եզնարգելի արմատները, ամանակոտրուկի վերգետնյա հատվածը` 25-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ:  1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Օրական խմել 2-3 բաժակ:

 

Բոլոր բուսամիջոցներից բուժման նպատակով օգտվելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook