Thursday, October 9, 2025
Նորություններ

Դեղերի հասանելիություն` նաև «ՀայՓոստի» միջոցով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում:
Հաշվի առնելով, որ «ՀայՓոստ»-ը Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` նախարարն ընդգծել է դեղատնային ցանցի ընդլայնման կարևորությունը` մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից:
274003936_264015062587038_6935909231721367137_n
«Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով կնպաստի առողջապահության նախարարության մեկնարկած կարևորագույն ռեֆորմի իրագործմանը, այն է` առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում և քաղաքացիների համար հասանելի և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցում»,-ասել է նախարարը:
«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ դեղատնային ցանցը կօգնի հասանելի և հարմարավետ դարձնել ծառայությունները. «Այսուհետ բնակիչները կարող են այցելել «ՀայՓոստ Մեդ» դեղատուն կամ օգտվել մարզերում դեղատնային ապրանքների տուն առաքման ծառայությունից: Գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և այլ մարզկենտրոններում»:
Հայկ Կարապետյանը նշել է, որ նախատեսված է դեղերի առաքման ծառայություն ներդնել նաև մայրաքաղաքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook