Thursday, January 8, 2026
ՀիվանդություններՆորություններ

Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ

Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ:

🎄Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են:

Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն:
🔹 Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար:
🔹 Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման ժամերը, որպեսզի նրանք իրենց զգան անվտանգ և ապահով:
🔹 Երեխաները և բարձր աղմուկը կարող են շեղել ու անհանգստացնել նրանց:

 🔹 Մշտապես վերահսկե՛ք նրանց ժամանակը երեխաների հետ և ստեղծե՛ք հանգիստ միջավայր:
🔹Խոսե՛ք նրանց հետ՝ վերլուծելով, թե ինչ փոփոխություններ կամ ընտրություններ կարող եք կատարել, որպեսզի նրանք զգան իրենց ընդունված ու ներգրավված:

👵👴🏼Աջակցե՛ք ձեր հարազատներին տոնական օրերին:

x Close

Like Us On Facebook