Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչ չի կարելի անել ամառային հանգստի ժամանակ սեռական առողջությունը չխաթարելու համար

📍 Ամառային հանգստի գայթակղությունները երբեմն աննկատելիորեն դրդում են դրսևորել այնպիսի սեռական վարքագիծ, որի պտուղները մարդը քաղում է աշնանը: Ամառային հանգստի ժամանակ հաճախ տեղի են ունենում պատահական ծանոթություններ, որոնք, իհարկե, ունենում են զարգացում, հաճախ անկանխատեսելի ընթացքով:
Երբեմն ավարտվում են չսպասված սեռական հարաբերությամբ, ինչն էլ թողնում է իր բացասական հետևանքները:
👨‍⚕️ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը նշում է՝ ամառային հանգստի ժամանակ չեն հետևում ինտիմ հիգիենային, ինչը հարվածի տակ է դնում սեռական առողջությունը: Խոսքը հատկապես լողազգեստի մասին է, որն ամռան հանգստի ժամանակ շատերի մոտ փոխարինում է ներքնազգեստին, ինչը ողջունելի չէ:
🏊Ծովում լողալուց հետո պետք է լոգանք ընդունել։ Լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ, այնուհետև փոխել, քանի որ շատ դեպքերում թաց լողազգեստը նպաստավոր պայման կարող է ստեղծել սնկային հիվանդությունների համար, հետագայում չի բացառվում՝ սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների:
💥Մասնագետի խոսքով՝ պատկերն ավելի է բարդանում ամառային հանսգտի ժամանակ, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները հանգստավայրերում, մասնավորապես լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում և այլն:
🔴Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն և չեն մաքրվում շեզլոնգները (պառկելաթոռ): Նման դեպքում ձեռքի տակ պետք է ունենալ անձնական օգտագործման մաքուր սրբիչ։
🍽Հանգստավայրերում չպետք է մոռանալ նաև սննդակարգի մասին: Կարևոր է պահպանել չափի զգացումը, չուտել մինչև վերջին շունչը, չչարաշահել գազավորված ըմպելիքները և ալկոհոլը: Նմանատիպ հանգստից հետո մարդը վերադառնում է հոգնած, գիրացած և սեռական առողջությունը խաթարած: Արդյունքում կրկին վտանգի տակ է դրվում սեռական առողջությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook