Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ

Հարավ-արաբական սկրաբ

Կես բաժակ հում բրնձի եւ կես բաժակ հում-չբոված սուրճի հատիկները աղալ, փոշիացնել, ավելացնել 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ: Խառնել եւ մերսումներով քսել մաքուր դեմքին, պարանոցին, ամբողջ մարմնին: Սուրճը արժեքավոր եթերայուղեր եւ էնզիմներ է պարունակում, իսկ բրինձը փափկեցնում-հարթեցնում է մաշկը:

Դիմակներ

Վերցրեք 1ճաշի գդալ ալոեի հյութ` քամված տերևներից, խառնեք այն նույն քանակությամբ ձիթապտղի ձեթի հետ և ավելացրեք 1թեյի գդալ խոնավացնող կամ սնուցող քսուք: Թեթևակիորեն տաքացնում եք զանգվածը և քսում դեմքին: 10 րոպե անց կարող եք լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այս բաղադրատոմսը կօգնի շտկել ոչ խորը կնճիռները և կխոչընդոտի միմիկաներից առաջացող կնճիռների հայտնվելը:

Ալոեի տերները ճզմեք, որպեսզի այն շիլայատիպ զանգված դառնա: 1ճաշի գդալ այս զանգվածից խառնեք 1 դեղնուցի, 1թեյի գդալ մեղրի և 1ճաշի գդալ չոր կաթի հետ: Եթե զանգվածը շատ խիտ ստացվի, ավելացրեք եռացրած շատ քիչ ջուր կամ կաթ: Քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: Լվացեք գոլ ջրով:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook