Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Դուբայի միջազգային օդանավակայանը ճանաչվել է ամենածանրաբեռնվածն աշխարհում

Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Դուբայի միջազգային օդանավակայանը 2021 թվականի արդյունքներով ճանաչվել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը: Չնայած կորոնավիրուսի համավարակին, այս միտումը գրանցվում է արդեն ութերորդ տարին անընդմեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախորդ տարի օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 29.1 մլն մարդ, ինչը զգալիորեն ցածր է մինչ համավարակը եղած ցուցանիշից, սակայն 12 տոկոսով ավել է 2020 թվականի ցուցանիշից: Բարձր ցուցանիշի պատճառ է դարձել Դուբայում Expo-2020-ի անցկացումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook