Monday, May 13, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ե՞րբ դիմել լոգոպեդի

1️⃣ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կաթվածի կենտրոն լոգոպեդ Մերի Շաբոյանը նշում է, երբ երեխայի թոթովանքը ավելի ուշացած է լինում (նորմա՝ գղգղանք 2-3 ամսական, թոթովանք 5-6 ամսական):
2️⃣ Երբ երեխան (1-2 տարեկանում) չի արտաբերում մամա, պապա, տատա, հաֆ-հաֆ և նմանատիպ բառեր։
3️⃣ Երբ երեխան (մինչև 3 տարեկան) չի ընկալում իրեն ուղղված խոսքը։ Անհրաժեշտ է պարզել խոսքի ուշացման պատճառը:
4️⃣ Երբ երեխան (5 տարեկան) սխալ է արտաբերում մեկ հնչյուն կամ հնչյունախմբեր:
5️⃣ Երբ երեխայի մոտ դիտվում է կակազություն (առաջին իսկ ախտանիշի դեպքում):
6️⃣ Երբ երեխան դժվարություններ ունի ընթերցելիս կամ գրելիս:
7️⃣ Երբ անձը ունեցել է գլխուղեղի կաթված (ինսուլտ), գանգուղեղային վնասվածքներ:
8️⃣ Երբ դիտվում է ձայնի փոփոխություն (ձայնը ռնգային է, խռպոտ, մոնոտոն):
9️⃣ Երբ իրականացվել է կոկորդի հեռացում, առկա է ձայնալարի պարեզ:
🔟ԵՐԲ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՄ ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՄՈՏ ԴԻՏՎՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Նյութի աղբյուրը ՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook