Monday, November 17, 2025
ՀիվանդություններՆորություններ

Երբ դիմել մանկական ֆթիզիատրի

Եթե երեխայի մոտ առկա է՝

🔸 3 շաբաթ տևող հազ,

🔸 ենթատենդային (սուբֆեբրիլ, 37,1-37,5 աստիճան) ջերմություն,

🔸 մարմնի զանգվածի անկում կամ աճի հապաղում,

🔸 առատ քրտնարտադրություն ,

🔸անկայուն հոգեվիճակ ,

🔸 անհասկանալի հոգնածություն ,

🔸 վատ ախորժակ ,

🔸 եթե կա սերտ շփում տուբերկուլոզ ունեցող հիվանդի հետ, պետք է դիմել մասնագետի:

Կիրականացվի՝

🔹 օբյեկտիվ զննում,

🔹 Մանթուի թեստ,

🔹 ԳԻԱՓ (գամմա ինտերֆերոնի արտազատման փորձ, IGRA),

🔹 ռենտգեն հետազոտություն,

🔹 համակարգչային շերտագրում (КТ):

Տուբերկուլոզը լինում է նաև արտաթոքային և ախտահարում է այլ օրգաններ` արտահայտելով հետևյալ նախանշանները.

🔸 ավշային հանգույցների մեծացում,

🔸 որովայնի ցավ,

🔸 միզուղիների բորբոքում,

🔸 մաշկի, ոսկրերի, հոդերի, գլխուղեղի խնդիրներ:

x Close

Like Us On Facebook