Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է

500px-HCV_EM_picture_2

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հիվանդության հարուցիչը C լյարդաբորբի վիրուսն (HCV) է։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հայտնի է նաև «քնքուշ մարդասպան» անվամբ, քանի որ այն երկար տարիներ ընթանում է առանց որևէ ախտանիշի կամ թաքնվում է տարբեր հիվանդությունների «դիմակի տակ» և հաճախ մնում է չախտորոշված։

Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ 220px-Em_flavavirus-HCV_samp1cախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ HCV-ի առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-A ոչ-B լյարդաբորբ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թ.-ին։ Հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ։

Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։

Հեպատիտ C-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։ Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։ Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում դեղնուկով։ 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

285x285_Hepatitis_C_Treatment_1Լյարդի ցիռոզի հետևանքով կարող են առաջանալ՝ բարձր արյան ճնշումը դռներակային համակարգում, ասցիտ (հեղուկ որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)։ HCV-ով վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1.8% է կազմում։ Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը սնամեջ է, և դրանից ստացած վերքը խորն է։ Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփման մեջ է մտնում մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա։

Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով։Բժշկական և ատամնաբուժական հիմնարկություններում գործող վատ սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է։

Հայտնի չէ, թե արդյոք հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների հետևանքով։ Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկ պարունակող սեռական հարաբերությունների և հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրադեղերի օգտագործման հետևանքո՞վ է եղել, որը գաղտնի է պահվել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու։

Դաջվածք կատարելիս հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը երկուսից երեք անգամ մեծանում է։ Պատճառը կարող է լինել ոչ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը։ Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում։

Անձնական հիգիենայի առարկաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել HCV-ն։Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ։ HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սննդի կամ եփելու սպասքն օգտագործելու միջոցով։

Հղիության ժամանակ վարակված մորից հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։ Այդ վտանգը փոփոխող միջոցներ գոյություն չունեն։ Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ։ Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է։ Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց մանկանը, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են,կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն։

Ախտորոշում

Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR կամ ՊՇՌ)։ Պոլիմերեզային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից մեկից երկու շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։

Հեպատիտ C-ի խրոնիկական ձև համարվում է HCV-ի առկայությունը արյան մեջ վեց ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով։ Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում, սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշերի դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook