Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխաների մաշկի և հավելումների անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները

Մաշկը մարմնի արտաքին ծածկույթն է , որը  արգելապատ է արտաքին միջավայրի և օրգանիզմի ներքին միջավայրի միջև, ինչպես նաև մասնակցում է նյութափոխանակության, ջերմակարգավորման, արտազատական և զգայական գործընթացին:

Երեխաների մաշկի և  հավելումների անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են.
-երեխայի մաշկի տարբեր շերտերի հաստություննը  2-3 անգամ քիչ է, քան մեծերինը
-նորածինների շրջանում տատանվում է  0.15-0.25մմ, իսկ մեծերի շրջանում՝ 0.25-0.36մմ,
-բազալ շերտը լավ զարգացած է,  սակայն մելանինի առաջացումն անբավարար է, որն իր հերթին ծնվելուց անմիջպես հետո պայմանավորում է մաշկի առավել բաց գունավորումը,
-կրծքի հասակի երեխաների էպիդերմիսի հատիկավոր շերտը  թույլ է զարգացած,  իսկ նորածինների մաշկի բջիջներում բացակայում է կերատոհիալինը, որը մաշկին տալիս է սպիտակավուն գունավորում
-երեխաների մաշկի եղջուրային շերտը բարակ է, կազմված է 2-3 շերտ եղջերացած բջիջներից, այն փուխր է, և հեշտությամբ է վնասվում,  հագեցած է ջրով
-դերման տարբերում է հիմանակում բջջային տարրերով , ի տարբերությունը մեծերի այն հիմնականում ունի թելավոր կառուցվածք,
-6 տարեկան երեխայի մաշկի հիստոլոգիական կառուցվածքը նմանվում է մեծահասակաների  մաշկի կառուցվածքին,
-նորածնի էպիդերմիսի կապը դերմայի հետ թույլ է , որն առաջին հերթին պայմանավորված  է խարսային թելերի անբավարար քանակությամբ և թույլ զարգացվածությամբ:
-նորածինների մաշկի մակերեսը պատված է արտազատուկով , որի pH-ը մոտ է չեզոքի, որն էլ որոշում է նորածինների մաշկի թույլ բակտերիոցիդ ակտիվությունը, սակայն արդեն կյանքի առաջին ամսվա վերջում  pH-ը նշանակալի նվազում է:
Կրծքի երեխանների մաշկը պարունակում է մինչև 80-82% ջուր, տարիքի հետ ջրի քանակը առաջին հերթին արտաբջջային հեղուկի հաշվին աստիճանաբար պակասում է: Մեծահասակների մաշկը պարունակում  է 62 % ջուր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook