Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Երիտասարդացնող և սնուցող դիմակ

Սուրճով սկրաբ կնճիռների դեմ

Եփել  թունդ սուրճ  1/2 բաժակ, սպասել որպեսզի մի փոքր սառչի, ավելացնել սև ալյուր և ձվի դեղնուց: Այս ամենը լավ խառնել և քսել դեմքին ու պարանոցի հատվածում: Թողնել 15-20 րոպե, ցանկալի է հորիզոնական դիրք ընդունել, այնուհետև լվանալ սկրաբը սառը ջրով:

Սնուցող դիմակ՝ չոր մաշկի համար – Վերցնել 2-ական  ճաշի գդալ մեղր և վարսակի ալյուր, 1 ճաշի գդալ կանաչ թունդ թեյ, 0,5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնել:

Դիմակ կնճիռների դեմ` ցանկացած մաշկի համար – 1/2 բաժակ եռացրած ջրին խառնել 1 ճաշի գդալ  թարմ քամած նարնջի հյութ, խառնելով ավելացրեք այնքան վարսակի ալյուր, որ դառնա թթվասերի խտության:

Երիտասարդացնող և սնուցող դիմակ` ցանկացած մաշկի համար – Խառնել 1 ճաշի գդալ  վարսակի ալյուր, 1 ճաշի գդալ ալոեի հյութ և 2  ճաշի գդալ կաթ: Զանգվածը խառնելով տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանը: Քսել դեմքին և պարանոցին:

 Արմավ և կաթնաշոռ: 1 ճաշի գդալ կաթնաշոռի վրա ավելացնել 1 ճաշի գդալ յուղոտ կեֆիր, խառնել ու ավելացնել փափուկ արմավ: Ավելացրեք այնքան արմավ, որ ստացվի խիտ խառնուրդ: Դեմքին պահել 20 րոպե: Նախատեսված է հատկապես զգայուն մաշկի համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook