Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Թարմացեք. երեք անսովոր լիմոնադներ, որոնք կարող եք պատրաստել տանը

Զովացուցիչ ըմպելիքների դասական բաղադրատոմսերը հասանելի են բազմաթիվ սրճարաններում եւ ռեստորաններում: Այսօրվա ընտրանիում խստորեն խորհուրդ եմ տալիս ավելի մոտիկից ծանոթանալ նոր բաղադրատոմսերին, որոնք հնարավոր չէ գտնել Երեւանի գաստրոնոմիական տարածքներում։

Բրազիլական լիմոնադ խտացրած կաթով

brz_napitok.jpg (30 KB)

Այս լիմոնադը ներդաշնակորեն համատեղում է խտացրած կաթի նուրբ համը լայմի թարմեցնող թթվայնության հետ: Ըմպելիքն օգնում է ազատվել կոկորդի ցավից, պաշտպանում է մրսածությունից, ինչը կարեւոր է օդորակիչների ակտիվ աշխատանքի սեզոնին։ Ձեզ անհրաժեշտ կլինի․

Լայմ 1,5 հատ,

Շաքարավազ 2 ճ․ գդ․,

Խտացրած կաթ 1,5 ճ․ գդ․,

Ջուր 2,5 բաժակ։

Լայմը պետք է կտրել 4 մասի եւ դնել բլենդերի մեջ։ Ավելացնել 2,5 բաժակ ջուր, շաքարավազ եւ խտացրած կաթ։ Մանրացնել բոլոր բաղադրիչները կիսահեղուկ խտության: Ստացված զանգվածը անցկացնել մաղով եւ քամել հյութը։ Վերջում կարող եք լցնել բաժակների մեջ։ Նշենք, որ խտացրած կաթը կարելի է փոխարինել կոկոսի կաթով։

Ռեհանի լիմոնադ

baz.jpg (74 KB)

Հայերին ծանոթ «ռեհանը» պարունակվում է տարբեր եթերայուղերում։ Դրանց շնորհիվ բույսն օժտված է մի շարք օգտակար հատկություններով՝ հակամանրէային, հանգստացնող, հակաբորբոքային։

Լիմոն 2 հատ,

ջուր 1 բաժակ,

շաքարավազ 5 ճ․ գդ․,

ռեհան 2 կապ,

քիչ գազով ջուր 4.5 բաժակ։

Փոքր կաթսայի մեջ լցնել մի բաժակ ջուր, ավելացնել շաքարավազն ու ռեհանի տերեւները։ Զանգվածը 10 րոպե եփել միջին ջերմության վրա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Ստացված խտությունը հարել բլենդերի մեջ, զտել նուրբ մաղի միջով։ Ռեհանի արգանակը լցնել լիմոնադի ամանի կամ սովորական տարայի մեջ, ավելացնել երկու կիտրոնի հյութը եւ թույլ գազավորված ջուրը։ Ըմպելիքը թողնում ենք սառնարանում սառչի։

Նարդոսի լիմոնադ

lav.jpg (181 KB)

Նարդոսի ծաղիկները հանգստացնող ազդեցություն ունեն կենտրոնական նյարդային, ինչպես  նաեւ նյարդային համակարգի վրա։ Այս բույսից ստացված ըմպելիքը ծառայում է որպես հուզական սթրեսը եւ գլխացավը թեթեւացնելու միջոց։ Ավելի լավ է ընդունել քնելուց առաջ:

Ջուր 3,5 բաժակ,

Շաքարավազ 6,5 ճ․ գդ․,

կոնցենտրացված լիմոնի հյութ 7,5 ճ․ գդ․,

թարմ անանուխ 2 ճյուղ

լինոմ 1 հատ,

նարդոսի չոր ծաղիկներ 2 թեյի գդալ։

Կաթսայի մեջ ավելացնել ջուրն ու շաքարավազը։ Եփել՝ խառնելով 1-2 րոպե, մինչեւ շաքարավազը լուծվի։ Զանգվածը բերել եռման աստիճանի։ Վերցնել կրակից ու ավելացնել կիտրոնի հյութը, անանուխը եւ նարդոսը։ Խառնել ու թողնել 2 ժամ։

NEWS.am STYLE

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook