Թարմացվել է covid.ncdc.am համապարփակ տեղեկատվական հարթակը
Թարմացվել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)՝ #COVID_19-ին նվիրված համապարփակ տեղեկատվական հարթակը։ Այն հասանելի է https://covid.ncdc.am հասցեով։

Կայքում բացահայտվում են կորոնավիրուսի և պատվաստումների վերաբերյալ միֆերը, տրամադրվում է #COVID_19-ի բոլոր ասպեկտներին վերաբերող ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն։