Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Թարմացվել է covid.ncdc.am համապարփակ տեղեկատվական հարթակը

Թարմացվել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)՝ #COVID_19-ին նվիրված համապարփակ տեղեկատվական հարթակը։ Այն հասանելի է https://covid.ncdc.am հասցեով։
🦠 Կայքում կարելի է համապարփակ տեղեկատվություն ստանալ #COVID_19-ի, դրա տարբերակների, ախտանշանների, կանխարգելման եղանակների, պատվաստումային գործընթացի, Հայաստանում հասանելի պատվաստանյութերի վերաբերյալ։ Հարթակում մանրամասն տեղեկատվություն կա այն մասին, թե որտեղ կարելի է պատվաստվել․ զետեղված են ՀՀ բոլոր մարզերում պատվաստումներ իրականացնող բուժհաստատությունների հասցեներն, աշխատանքային ժամերն ու կոնտակտային տվյալները։
Կայքում բացահայտվում են կորոնավիրուսի և պատվաստումների վերաբերյալ միֆերը, տրամադրվում է #COVID_19-ի բոլոր ասպեկտներին վերաբերող ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook