Friday, May 10, 2024
Հիվանդություններ

Թութք

                                                                                
Թութքի գոյացման գործընթացում առաջատար են հեմոդինամիկ և դիստրոֆիկ գործոնները: Հեմոդինամիկ գործոնի հիմքը խորշիկավոր մարմնիկների արյան ներհոսքը և արտահոսքը ապահովող անոթների դիսֆունկցիան է: Այն գերլցանում է խորշիկավոր մարմնիկները` նպաստելով  թութքային հանգույցների առաջացմանը:                                            Թութքն արտահայտվում է երկու հիմնական համախտանիշներով` սուր նոպայաձև և հիվանդության քրոնիկ ընթացք: Ըստ էությանª այդ համախտանիշները միևնույն գործընթացի փուլերն են: Սուր թութքի զարգացման հիմքը թութքային հանգույցների թրոմբոզը և բորբոքային գարծընթացն էԲորբոքման պատճառը կղանքային պինդ զանգվածներից պրոկտոսիգմոիդիտի և թութքային հանգույցի պատի վնասումն է: Թութքային հանգույցների թրոմբոզն ուղեկցվում է ցավերովԹութքային հանգույցների հյուսվածքների այտուցը  և բորբոքային ներսփռանքը օղականման են: Մի շարք դեպքերում սուր բորբոքումն ուղեկցվում է հարհետանցքային շրջանի այտուցով և հանգույցների մեռուկով /նեկրոզով: Թրոմբոզը սովորաբար սկսվում է ներքին հանգույցներում և հետագայում տարածվում է դեպի արտաքին հանգույցներ: Այս գործընթացը սովորաբար ուղեկցվում է հետանցքի շրջանի սուր ցավերով: Հազվադեպ է հանդիպում արտաքին հանգույցների մեկուսացված թրոմբոզ, որն արտահայտվում է խցանված կլորավուն գոյացությամբպահպանվելով  2-3 ամիս:
Հիվանդության քրոնիկ ընթացքին բնորոշ ախտանիշները կրկնվող արյունահոսություններն են, որոնք, որպես կանոն, պայմանավորված են կղման և հետանցքից թութքային հանգույցների արտանկման հետ: Հետանցքային արյունահոսությունը թութքի հիմնական ախտանիշներից է, իսկ չդադարող արյունահոսությունը  հիվանդության բարդություն է: Թութքային հանգույցից արյան երկարատև արտադրությունը առաջացնում է սակավարյունություն:                                                 Թութք (հեմորոյը) իրենից ներկայացնում է ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույցներ, որոնք առաջանում են ուղիղ աղիքում և առհասարակ փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով։ Թութքով տառապողների մեծ մասը վիրահատական բուժում ստանալու կարիք չունի, հարկավոր է միայն պահպանել առողջ ապրելակերպի կանոններն ու հատուկ սննդակարգով առաջնորդվել։ Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։Թութքի կանխարգելման համար հարկավոր է իրականացնել.
  • փորկապության կամ փորլուծության ժամանակին բուժում, աղեստամոքսային համակարգի գործունեության վերականգնում, կանոնավոր և ճիշտ սնուցում,
  • սպիրտային խմիչքների խիստ սահմանափակում կամ իսպառ մերժում, ինչպես նաև՝ սուր, կծու, թթու, աղի ուտելիքների կիրառման սահմանափակում,
  • թութքի առաջնային նշանների հայտնվելուն պես ծանր ֆիզիկական աշխատանքի փոխարինում ավելի թեթևով,
  • հղի վիճակում գտնվողների համար՝ սեղմող գոտիների կիրառման բացառում, ոտքով երկարատև զբոսանքներ, ամենօրյա վարժությունների իրականացում,
  • նստակյաց կենսակերպ ունեցող անձանց համար՝ հաճախակի ոտքով զբոսանքներ, գիմնաստիկայի կամ լողի պարբերական պարապմունքներ։
  • Եվ այսպես, թութքով տառապողներին խորհուրդ է տրվում.
o        սնվել կանոնավոր, ամեն օր միևնույն ժամին,
o        փորկապությունների դեպքում սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բուսական բջջանք պարունակող սննդամթերք,
o        ավելացնել հեղուկների գործածումը՝ հասցնելով օրական1,5-2 լիտրի,
o        սահմանափակել խմորային ուտելիքների գործածումը,
o        պարբերական բնույթ կրող փորլուծությունների դեպքերում անմիջապես խորհրդակցել բժշկի հետ՝ երևույթի պատճառը պարզաբանելու համար, քանի որ նման երևույթը հաճախ խոսում է ստամոքսաղիքային համակարգի լուրջ հիվանդությունների մասին,
o        սննդակարգից բացառել սուր, կծու, թթու, աղի ուտելիքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook