Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ բազային հետազոտություններ է պետք անցնել գարնանը՝ գարնանային «check-up»

Ձմեռային սեզոնի ընթացքում լույսի, ֆիզիկական ակտիվության, վիտամինների պակասը օրգանիզմի համար հաճախ դառնում է սթրեսի նախապայման:
🩸 Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել սեփական առողջությունը անցնելով գարնանայուն «check-up»:
Որո՞նք են այդ հետազոտությունները և ի՞նչ նպատակ ունեն։
1️⃣. Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն.
Օգնում է գնահատել օրգանիզմի ընդհանուր վիճակը։
2️⃣. Արյան կենսաքիմիական հետազոտություն.
Ավելի խորացված հետազոտություն է, որը թույլ է տալիս գնահատել լյարդի, երիկամների,ստամոքսաղիքային և սիրտանոթային համակարգերի գործառույթը։
🔖Այս հետազոտությունը նաև թույլ է տալիս հաստատել կամ բացառել բորբոքային պռոցեսները և նյութափոխանակության խանգարումները։
Խորհուրդ է տրվում ստուգել՝ ԷՆԱ, ԱՍԱՏ, ԱԼԱՏ, բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, միզանյութ, կրեատինին, միզաթթու, խոլեստերին, եռգլիցերիդներ, գլյուկոզ։
3️⃣. Վահանաձև գեղձի հորմոններ՝ ԹԹՀ, T3, T4:
Վահանաձև գեղձը վերահսկում է կենտրոնական նյարդային համակրգի գործունեությունը, հոգեկան և մտավոր կարգավիճակը, ազդում է նյութափոխանակության, սրտի աշխատանքի, շնչառական օրգանների և վերարտադրողական գործառույթի վրա։
🧷Գեղձի աշխատանքի խանգարումը կարող է բերել տագնապի և սթրեսի աստիճանի բարձրացմանը։
4️⃣. Կոագուլոգրամա.
Ցանկալի է հանձնել, եթե անձը զգում է թուլություն, հոգնածություն, կենտրոնացման դժվարացում, գլխացավեր, ապաթիա:
Հաճախ այս երևույթների պատճառը լինում է արյան մակարդելիության բարձրացումն է։
☀️5️⃣. Վիտամին D-ի մակարդակի որոշում.
Համաձայն վիճակագրության՝ բնակչության 80%-ը ձմռան ավարտից հետո ունենում են վիտամին D-ի պակասուրդ, որը կարող է բերել մկանային թուլության, դեպրեսիայի, ավելորդ քաշի և ոսկրերի խտության նվազման։
👩‍⚕️Հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո կարևոր է խորհրդակցել Ձեզ բուժող բժիշկի, կամ ընտանեկան բժշկի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook