Ի՞նչ է ասթման
Ասթման շնչուղիների քրոնիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային ախտահարում է, որն արտահայտվում է ալերգենների, քիմիական կամ ֆիզիկական գործոնների արդյունքում։
Այն շնչահեղձության նոպա է, որն առաջանում է բրոնխների լուսանցքի կտրուկ նեղացման հետևանքով, որի արդյունքում խանգարվում է բրոնխների անցանելիությունը։
Որո՞նք են ասթմայի նախանշանները`
շնչարգելության նոպաներ
ակտիվ հազ
կրծքավանդակի հատվածում ճնշման զգացում
հեղձուկ
սուլոցով խզոցներ
ավելի առատ լորձարտադրություն
բռոնխասպազմի առաջացում:
Ասթման ավելի է սրվում սեզոնային ալերգիաների ժամանակ և արտահայտվում է քթարտադրությամբ, հատկապես` գիշերային և վաղ առավոտյան ժամերին։
Ասթմայի նոպայի պատճառ կարող են դառնալ ոչ սպեցիֆիկ ալերգենները, ինչպես նաև՝
ծուխը
մթնոլորտ արտանետված գազերը
զանազան բույրերը
ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Ե՞րբ դիմել բժշկի
Ախտանշաններից որևէ մեկն ամենօրյա հաճախականությամբ կրկնվելու դեպքում, հատկապես, եթե դրանք խանգարում են գործունեությանը, խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ։ Վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են ասթմայի արդյունավետ կառավարման և կյանքի որակը բարելավելու համար:

