Monday, May 6, 2024
Նորություններ

Երևանի թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը ղեկին հանկարծամահ է եղել

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Սարկավագի փողոցում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը Երևանի Սարկավագի փողոցում հանկարծամահ է եղել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ավտոբուսի մեջ դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին:
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն, և այն վարելիս հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook