Sunday, May 5, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ի՞նչ է սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ:
❓Ի՞նչ է սթրեսը
❗️Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության:
Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն ու ինքնազգացողությունը։
❓Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը
✅Ճիշտ գնահատել իրավիճակը և զերծ մնալ հուզական գնահատականներից
✅Ընդունել, որ այն, ինչ հնարավոր չէ անել այսօր, հնարավոր կլինի վաղը
✅Ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում սթրեսի հետ չառնչվող որևէ առարկայի կամ ընթացող որևէ պրոցեսի վրա
✅Կանոնավոր մարզվել և կոփել մարմինը, ինչը նպաստում է սթրեսակայունության բարձրացմանը
✅Մշտապես զբաղվել սիրելի գործով, հաճելի զբաղմունքով, այլոց օգնելով
✅Իրականությունն ընդունել ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով
✅Տագնապային զգացողությունների ժամանակ կատարել շնչառական վարժություններ
✅Ապահովել ֆիզիկական ակտիվություն:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook