Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞նչ պետք է ուտել երիկամների առողջությունը պահպանելու համար

Ծովամթերքի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել Ջորջի գլոբալ առողջության ինստիտուտի եւ Նոր Հարավային Ուելսի համալսարանի հետազոտողները, որոնք իրենց հոդվածը հրապարակել են The BMJ-ում:

Գիտնականները վերլուծել են 12 երկրներից 19 հետազոտությունների արդյունքներ, որոնք անցկացվել են մինչեւ 2020 թվականի մայիս։ Ընդհանուր առմամբ հետազոտվել են 49-77 տարեկան 25,5 հազար մարդկանց տվյալներ։ Մոտ 11 տարվա ընթացքում 4944 մասնակցի (19 տոկոս) մոտ զարգացել է երիկամների քրոնիկ հիվանդություն։

Վերլուծությունը ցույց է տվել, որ էյկոզապենտաենային, դոկոզապենտային եւ դոկոզագեքսաենային թթուների ավելի բարձր մակարդակները կապված են երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման 8-13 տոկոսով ցածր ռիսկի հետ: Ծովամթերքները համարվում են դրանց հիմնական աղբյուրը։ Ընդ որում, ալֆա-լինոլենաթթվի մակարդակը, որը հիմնականում հանդիպում է բույսերում, չի ազդել երիկամների քրոնիկ հիվանդության ռիսկի վրա։

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ արդյունքները չեն ապացուցում ծովամթերքից օմեգա-3-ի եւ երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկի միջեւ պատճառահետեւանքային կապը: Այնուամենայնիվ, արդյունքները հաստատում են ներկայիս կլինիկական խորհուրդները ծովամթերքի եւ ճարպային ձկների համարժեք սպառման անհրաժեշտության վերաբերյալ:

Երիկամների քրոնիկ հիվանդությունն  ազդում է շուրջ 700 միլիոն մարդու վրա ամբողջ աշխարհում եւ կարող է հանգեցնել մահվան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook