Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ են օգտակար կտավատի սերմերը

Կտավատի սերմերը, շնորհիվ սննդային մանրաթելերի մեծ քանակության, աղիները մաքրող հատկություն ունեն, հավաստիացնում է սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան)։

Իր Instagram-օգտահաշվում մասնագետը գրել է, որ կտավատի սերմերը հարուստ են սննդային մանրաթելերով, որոնք մաքրում են աղիները, խթանում դրանց կծկումները եւ ստեղծում կուշտ լինելու զգացողություն։

Բացի այդ, կտավատի սերմերում պարունակվում են ֆիտոէստրոգեններ՝ ֆենոլային միացություններ հակաօքսիդանտ ակտիվությամբ, որոնք պաշտպանում են կանանց օրգանիզմը նորագոյացություններից եւ թեթեւացնում կլիմաքսի դրսեւորումները։

Կտավատի սերմերը մասնագետը նաեւ համարում է բնական ստատին, չէ՞ որ այն նորմալացնում է խոլեստերինի մակարդակը։

Կտավատի սերմերի օգտագործման օրական նորմը, մասնագետի խոսքով, 1-2 ճաշի գդալ է (10-20 գրամ)։ Ընդ որում՝ ամբողջահատիկ կտավատի սերմերը պետք է մանրացնել եւ ուտել մանրացնելուց անմիջապես հետո։

«Եվ գլխավորը. այդ փոքր սերմը սակավաթիվ բույսերից մեկն է, որի մեջ մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ կան։ Դրանք հարկավոր են բջջային մեմբրանների համար, իջեցնում են արյան մածուցիկությունը, բարձրացնում անոթների առաձգականությունը, բարելավում մարսողությունը, նվազեցնում շաքարային դիաբետի եւ ճարպակալման առաջացման վտանգը, եթե հետեւեք առողջ սննդակարգին»,- ասել է մասնագետը։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook