Ինչպե՞ս կանխարգելել կարմրուկը
Ինչպե՞ս կանխարգելել կարմրուկը
Կարմրուկի կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը երկու դեղաչափով պատվաստումն է`
առաջին դեղաչափը` 1 տարեկանում
երկրորդ դեղաչափը` 4-6 տարեկանում
Հիվանդի հետ սերտ շփված անձը, եթե կարմրուկով չի հիվանդացել, չի պատվաստվել կամ թերի պատվաստված է, ապա շփումից մինչև 72 ժամվա ընթացքում պետք է պատվաստվի:
![]()
Մեծահասակները կարո՞ղ են պատվաստվել կարմրուկի դեմ:
Եթե մեծահասակը վստահ չէ, որ վաղ տարիքում պատվաստվել է կարմրուկի դեմ կամ հիվանդացել է կամ չունի փաստագրված պատվաստման կարգավիճակ, ապա ենթակա է պատվաստման:
Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

