Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպե՞ս ջրիկացնել խիտ արյունը

7 մթերքներ, որ խորհուրդ են տալիս օգտագործել սրտաբանները: Արյան վիճակը մարդու սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարևորագույն ցուցիչն է։ Դրանից է կախված բոլոր օրգանների ու բջիջների կենսագործունեությունը։ Եթե այն չափազանց կպչուն է, խիտ, ապա նրա գլխավոր, տրանսպորտային ֆունկցիան բարդանում է։ Որպես հետևանք՝ կարող է խաթարվել օրգաններին արյուն մատակարարելու պրոցեսը, որն իր հետևից անխուսափելիորեն կբերի վարիոզի ու թրոմբոզի զարգացում։ Ընդ որում, միևնույն ժամանակ՝ մեծանում է նաև ինսուլտ և ինֆարկտ առաջանալու ռիսկը։

Ինչպես իջեցնել արյան խտությունը

1-ին. աստիճանաբար թողեք ծխելը, եթե դեռ դա չեք արել։ Ձեր քաշը պահեք նորմայի մեջ ու շատ մաքուր ջուր խմեք, բացի թեյից, հյութերից ու կոմպոտներից։

2-րդ. Ձեր սննդակարգը լրացրեք այնպիսի մթերքներով, որոնք ջրիկացնում են արյունը։ Դրանք սալիցիլաթթվով, օմեգա-3 ճարպաթթուներով, յոդով ու E վիտամինով հարուստ մթերքներն են։

Ո՞ր մթերքներն են ջրիկացնում արյունը՝

1. Ձիթապտղի յուղ: Այս օգտակար մթերքը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ ու E վիտամին, որոնք էլ հենց ջրիկացնում են արյունը։ 2. Հատապտուղներ: Ելակը, ազնվամորին, հապալասը, մոշը, բալը սալիցիլաթթվով հարուստ հատապտուղներ են։ Կարգավորում են արյան խտությունը ու նվազեցնում բորբոքումները։ Այս մթերքներն օգտագործելով՝ կարելի է առողջացնել օրգանիզմը ու հաղթահարել տարատեսակ հիվանդություններ։

3. Կոճապղպեղ: Բացի նրանից, որ կոճապղպեղը ջրիկացնում է արյունը, այն նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը ու արագացնում է նյութափոխանակությունը։ Այն պետք է զգուշորեն օգտագործեն առիթմիա ու արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ։

4. Ընկուզեղեն և սերմեր: Օրը մի բուռ ընկուզեղեն կամ սերմեր ուտելով՝ դուք ջրիկացնում եք արյունը և էականորեն նվազեցնում սրտի և անոթների հիվանդություններին ռիսկը։ Դրանք սալիցիլատների, E վիտամինի ու օմեգա ճարպաթթուների աղբյուր են հանդիսանում։

5. Դարչին: Դարչինն օրգանիզմի վրա ազդում է՝ որպես հզոր հակակոագուլյանտ, և այդ ամենը՝ նրա կազմի մեջ եղած կումարինի շնորհիվ։ Այս նյութն ունակ է նվազեցնել նաև ճնշումը, հանել բորբոքումներն ու պակասեցնել ուռուցքների զարգացումը։

6. Սխտոր: Այս մթերքի օգնությամբ մեր տատիկները պաշտպանվում էին սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից։ Այն պակասեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ ու նրա թթվայնությունը ճարպային կուտակումներում, ինչպես նաև կարգավորում է ճնշումը։ Այն նաև ջրիկացնում է արյունը՝ նվազեցնելով թրոմբներ առաջացնելու նրա ունակությունը։ Բուժման համար հարմար են՝ ինչպես հում սխտորը, սխտորի փոշին և էքստրակտը, այնպես էլ՝ յուղը։

7.Կծու պղպեղ: Կարմիր կծու պղպեղի բաղադրության մեջ մտնում է կապսաիցին, որն ուժեղացնում է արյան շրջանառությունը, մեծանում դեպի օրգաններ արյան հոսքը և պակասեցնում է նրա մակարդելիությունը։ Շատերն ասպիրին են օգտագործում արյունը ջրիկացնելու համար, բայց այն չի կարելի օգտագործել առանց բժշկի ցուցումների։ Ասպիրինն այնքան էլ անվնաս չէ։ Կանոնավոր օգտագործման դեպքում այն կարող է վնասել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը՝ հարուցելով գաստրիտ ու խոցեր։

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook