Ի՞նչ մեթոդ են կիրառում հոդերում ցավերի, անհարմարության, շարժումների սահմանափակության զգացողության դեպքում
Ամբողջ աշխարհում պահպանողական բուժումը հիմնականում բաժանվում է 2 ուղղության՝
Դեղորայքային բուժում
Ներհոդային ներարկումներ
Ներհոդային ներարկումների ժամանակ կիրառում ենք ՝ խոնդրոպրոտեկտորներ, արհեստակական սինովիալ հեղուկի ներարկումներ, ինչպես նաև թրոմբոցիտներով հարուստ զանգվածի ներարկում և ցողունային բջիջների կիրառում։
Մեթոդն ընտրվում է՝ ըստ ցուցումների ու պացիենտի ցանկության։ Ներարկումները հնարավորություն են տալիս վերականգնել հոդի գործառույթը տարբեր հոդային պաթոլոգիաների դեպքում և առավելագույնս հետաձգել էնդրոթեզավորումը։
Հենց այդ պատճառով շատ կարևոր է հոդերում ցավերի, անհարմարության, շարժումների սահմանափակության զգացողության դեպքում անհապաղ դիմել բժշկի, քանի որ պահպանողական միջոցները հնարավոր է կիրառել միայն ոչ բարդացած դեպքերում։
Մեկնաբանում է օրթոպեդ-վնասվածքաբան ՝ Կարեն Շառյանը։
Հասցե՝ Ծարավ Աղբյուր 55ա
Հեռ. 033 625050