Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Սուրբ Ծննդյան օրը Գերմանիայում ջրհեղեղներ են եղել

Սուրբ Ծննդյան օրը Գերմանիայում հորդառատ անձրևներ են տեղացել, գետերի ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ Ռուր և Էլբա գետերը դուրս են եկել ափերից: Այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։

Թյուրինգիայի Վինդհաուզեն գյուղում ստիպված են եղել տարհանել բնակիչներին, քանի որ այնտեղ կոյուղու համակարգը դադարել է աշխատել։ Գյուղը հոսանքազրկվել է հեղեղումների պատճառով։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի բնակիչները նույնպես լուրջ խնդիրներ են ունեցել ջրհեղեղի պատճառով։

Սաքսոնիայում փոթորիկներ են կանխատեսվում։ Համբուրգում հզոր սողանք է տեղի ունեցել։ Որոշ դաշնային նահանգներում արդեն ազդարարել են երրորդ և չորրորդ աստիճանի վտանգի մասին:

x Close

Like Us On Facebook