Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Իսկ Դուք գիտեի՞ք. 10 հետաքրքիր փաստ դիետաների և նիհարելու մասին

1. Այդքան էլ կարևոր չէ, թե օրվա որ ժամին եք սնունդ ընդունում: Շատ ավելի կարևոր է, թե ինչ մթերքներից է կազմված Ձեր սննդակարգը, և, թե որքան եք շարժվում օրվա մեջ: Սակայն, այնուամենայնիվ, ընթրեք քնելուց 3 ժամ առաջ:

2. Նեխուրի օգտագործումը սննդակարգում օգնում է այրել կալորիաները:

3. ԱՄՆ-ի կին բնակիչների գրեթե կեսը դիետա է պահում: Ֆասթ-ֆուդի չարաշահումը հանգեցրել է նրան, որ այդ երկրում անհավանական քանակի են հասել ավելորդ քաշ ունեցողները:

4. Կատարված բազմաթիվ հարցումների համաձայն՝ մինչև 25 տարեկան աղջիկներին ավելորդ կիլոգրամներն ավելի շատ են վախեցնում, քան օնկոլոգիան, միջուկային պատերազմը և ծնողների մահը:

5. Մշակված դիետաների մոտ 90 տոկոսն անօգուտ են և չեն օգնում ազատվել ավելորդ քաշերից:

6. Քաղցր և յուղոտ կերակուր սիրող, ավելորդ քաշով հղի կանանց ապագա երեխաները ավելի շատ են ստանում գլյուկոզա և ազատ ճարպաթթուներ: Այդ ավելցուկը բացասաբար է ազդում ապագա երեխայի նյութափոխանակության և հորմոնալ համակարգի վրա:

7. Կանայք 10 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ, դժգոհ են իրենց մարմնից:

8. Միևնույն դիետային հետևելիս տղամարդիկ երկու անգամ ավելի արագ են նիհարում, քան կանայք:

9. Դդմիկային դիետան համարվում է ամենացածր կալորիականությամբ դիետաներից մեկը: Այս դիետիկ մթերքի ճիշտ օգտագործումը թույլ է տալիս մեկ շաբաթում ազատվել մինչև 2 կիլոգրամ ավելորդ քաշից:

10. Գիրանալու վախն ունի պաշտոնական անվանում՝ օբեզոֆոբիա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook