Saturday, April 27, 2024
Նորություններ

Իսպանիայում գրանցվել է Kinder շոկոլադից սալմոնելոզի առաջին դեպքը

Իսպանիայում հայտնաբերվել է Kinder ապրանքանիշի արտադրանքի հետ կապված սալմոնելայով վարակման առաջին դեպքը, հայտնում է El Mundo-ն։

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտնել է Իսպանիայում Kinder շոկոլադի օգտագործման հետեւանքով առաջացած սալմոնելոզի առաջին դեպքի մասին։ Տեղի առողջապահական մարմինները հետաքննում են նաեւ բակտերիաի երկու այլ հնարավոր դեպքերը:

Ըստ ECDC-ի վերջին տեղեկագրի՝ Եվրամիության անդամ երկրներում արդեն սալմոնելայով վարակման 85 նմանատիպ դեպք է գրանցվել. Մեծ Բրիտանիայում՝ 73, Ֆրանսիայում՝ 37, Իռլանդիայում՝ 15, Գերմանիայում՝ 11.

Նշվում է, որ մոտ երկու շաբաթ առաջ Սննդի անվտանգության եւ սննդընդունման իսպանական գործակալությունը (Aesan) սալմոնելոզի բռնկման մասին լուրերից հետո Kinder-ի որոշ խմբաքանակների հետկանչում է նախաձեռնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook