Լեղապարկի և լեղածորանների ՄՌՏ հետազոտության կարևորությունը
Լեղապարկի և լեղածորանների ՄՌՏ հետազոտության կարևորությունը
Լեղապարկը մի շարք կարևոր գործառույթներ է կատարում օրգանիզմի համար, օրինակ՝ պահպանում է լյարդի արտադրած լեղին, խտացնում այն՝ հեռացնելով ավելորդ հեղուկը, ինչը նպաստում է լեղու արդյունավետ գործունեությանը ճարպերի մարսման ժամանակ, իսկ լեղածորանները լեղին տեղափոխում են լյարդից դեպի լեղապարկ, իսկ սնվելու ժամանակ՝ դեպի տասներկումատնյա աղիք։
Լեղապարկին և լեղուղիներին առնչվող հիմնական պաթոլոգիաներն են․
լեղապարկի բորբոքում` խոլեցիստիտ,
լեղաքարային հիվանդություն,
լեղապարկի պոլիպներ
լեղապարկի չարորակ ուռուցքային հիվանդություններ
լեղածորանների բորբոքում` խոլանգիտ
լեղածորանների ուռուցքային պաթոլոգիաներ
Վերը նշված պաթոլոգիաների պարագայում կարող են նաև դիտվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են․
մարսողական խնդիրներ,
մաշկի, աչքի կարծրաթաղանթի դեղնություն,
լեզվի կարմրություն,
արյան ճնշման կտրուկ իջեցում,
ստամոքսում այրոց՝ ուտելուց հետո,
դառնահամ բերանում և այլն։
ՄՌՏ հետազոտությունն ապահովում է բարձր ճշգրտությամբ եռաչափ պատկերներ՝ առանց ճառագայթների կիրառման, ինչն էլ հնարավորություն է տալիս հայտնաբերել լեղապարկում և լեղածորաններում առկա խնդիրները առավել վաղ փուլերում, հստակ ախտորոշել լեղաքարային հիվանդությունները, արձանագրել բորբոքային կամ ինֆեկցիոն գործընթացները, ինչպես նաև իրականացնել մոնիտորինգ՝ հետվիրահատական շրջանում և բուժման ողջ ընթացքում։
ՄՌ-խոլանգիոգրաֆիա հետազոտության տեսակը լավագույն ոչ ինվազիվ մեթոդն է, որը հնարավորություն է տալիս առանց կոնտրաստային նյութի կիրառման ստանալ լեղուղիների եռաչափ պատկերներ և ախտորոշել վերջիններիս տարաբնույթ պաթոլոգիաները:
Եթե Ձեզ մոտ ևս առկա են համապատասխան ախտանշանները, ապա մի՛ հապաղեք, ստացեք անվճար խորհրդատվություն «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի ռադիոլոգների կողմից և միասին ըտրեք հետազոտության լավագույն տարբերակը: