Friday, May 3, 2024
Գեղեցկություն և խնամք

ԾԵՐԱՑՈՂ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ

Դեմքի ծերանալը բնական երևույթ է, որը կապված է օրգանիզմի  ֆիզիոլոգիական վիճակի հետ: Ծերանալու հետ օրգանիզմում  սկսվում են անդառնալի փոփոխություններ, որոնք ուղեկցվում են այսպես կոչված մաշկի ծերունական ապաճմամբ:
Ժառանգականությունը կարևոր դեր է խաղում ապաճման  ժամանակից շուտ կամ ուշ սկսվելու գործում: Էական նշանակություն ունեն ապրելակերպը և մաշկի  ժամանակին և ճիշտ խնամքը:
Մաշկի թոռոմելու նշաններն ամենից առաջ հայտնվում են  դեմքի և պարանոցի վրա, քանի- որ դրանց վրա ազդում են միջավայրի կողմնակի գործոնները`արևը, քամին, ցուրտը, կոսմետիկական միջոցներից սխալ օգտվելը: Մաշկի  ժամանակից շուտ ծերանալու գործում մեծ դեր են խաղում  տարբեր օրգան համակարգերի բորբոքային հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը, սննդի մեջ վիտանինների և սպիտակուցների անբավարարությունը, անքնությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը և այլն: Մաշկի ծերացման հետ փոխվում է մաշկի գույնը, հաստությունը, ողորկությունը, խոնավությունը:Շատ տաք կամ սառը, կծու, աղի, թթու ուտելիքները, ինչպես նաև ծխելը և ալկոհոլի չարաշահումը վնասում են օրգանիզմի աղեստամոքսային, սիրտանոթային և նյարդային համակարգերը, որոնք նպաստում են մաշկի ծերացմանը: Ծերացման ընթացքը  դանդաղեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով , սպիտակուցներով և  հանքայի աղերով հարուստ սնունդ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք:
Դեմքի կոսմետիկական թերությունները կարող են պայմանավորված լինել մարսողական համակարգի խանգարմամբ և երկար տարիների փորկապությամբ:
Սկսվող ծերացման պրոցեսը դանդաղեցելու, մաշկին իր կորցրած հատկությունները վերադարձնելու համար  անհրաժեշտ է դիմել կոսմետիկական միջոցների օգնությանը:
 
Ծերացող, ջրազրկված և չոր մաշկի համար օգտակար  է հալվեից  պատրաստված լոսյոնը: Այս լոսյոնը պարունակում է շատ  եթերային յուղեր, վիտամիններ և ֆերմենտներ: Պատրաստման համար  անհրաժեշտ է.- 100 գրամ հալվեի լվացված տերևները 15 օր պահել սառնարանում: Դրանից հետո տերևները նորից լվանալ, մանրացնել, վրան լցնել 1-2 լիտր սառը ջուր և թողնել  2 ժամ: Խառնուրդը  դնել կրակին, եփել 5 րոպե, սառեցնել, քամել: Այս լուծույթով շաբաթը  3 անգամ  դեմքին թրջոց դնել 10 րոպե տևողությամբ, որից հետո խոնավ մաշկին քսել սնուցող կրեմ:
Շաբաթը 2-3 անգամ դեմքի և պարանոցի համար կարելի է պատրաստել  սնուցող դիմակակներ,  օգտագործելով` դեղնուց, բուսական յուղ, մայոնեզ,մեղր և որևէ  մրգահյութ:  
Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook