Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ԿԱՎԵ ԴԻՄԱԿՆԵՐ

 

 Տոնավորող դիմակ պատրաստելու համար պահանջվում է ջուր, կոսմետիկ կավ,ձվի դեղնեւց,մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ,կիտրոնի յուղ և երիցուկի յուղ:Այս բաղադրիչներից պատրաստել խառնուրդ թթվասերի խտությամբ: Ստացված խառնուրդը քսել դեմքին,պահել մինչև լրիվ չորանալը: Դիմակը մաքրել չգազավորված հանքային ջրով և դեմքին քսել սնուցող կրեմ:Թառամած մաշկի համար այս դիմակը դնել շաբաթը 2 անգամ,իսկ մնացած դեպքերում  օգտագործել  շաբաթը մեկ անգամ;

Վարոնգակավային դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել ոչ մեծ վարունգի կեսը և սպիտակ կավ:Վարունգը քերիչով անցկացնել ավելացնել սպիտակ կավը: Պատրաստված խառնուրդը քսել դեմքին: Դիմակը  երբ չորանա ,մաքրել դեմքից հանքային չգազավորված ջրով և քսել սնուցող կրեմ:Այս դիմակը ունի հակաբորբոքային ազդեցություն,մաքրում է մաշկը, խոնավեցնում  և հանգստացնում է մաշկը:

Կավով դիմակ յուղոտ մաշկի համար

2 ճաշի գդալ կանաչ կամ սպիտակ կավը լուծել չգազավորված հանքային ջրով, ավելացնել

1 թեյի գդալ կիտրոնի հյութ,2 կաթիլ թեյի ծառի եթերայուղ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, 15 րոպե  հետո մաքրել ջրով:Դիմակը ունի թարմեցնող հատկություն:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook