ԿԱՎԵ ԴԻՄԱԿՆԵՐ
Տոնավորող դիմակ պատրաստելու համար պահանջվում է ջուր, կոսմետիկ կավ,ձվի դեղնեւց,մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ,կիտրոնի յուղ և երիցուկի յուղ:Այս բաղադրիչներից պատրաստել խառնուրդ թթվասերի խտությամբ: Ստացված խառնուրդը քսել դեմքին,պահել մինչև լրիվ չորանալը: Դիմակը մաքրել չգազավորված հանքային ջրով և դեմքին քսել սնուցող կրեմ:Թառամած մաշկի համար այս դիմակը դնել շաբաթը 2 անգամ,իսկ մնացած դեպքերում օգտագործել շաբաթը մեկ անգամ;
Վարոնգակավային դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել ոչ մեծ վարունգի կեսը և սպիտակ կավ:Վարունգը քերիչով անցկացնել ավելացնել սպիտակ կավը: Պատրաստված խառնուրդը քսել դեմքին: Դիմակը երբ չորանա ,մաքրել դեմքից հանքային չգազավորված ջրով և քսել սնուցող կրեմ:Այս դիմակը ունի հակաբորբոքային ազդեցություն,մաքրում է մաշկը, խոնավեցնում և հանգստացնում է մաշկը:
Կավով դիմակ յուղոտ մաշկի համար
2 ճաշի գդալ կանաչ կամ սպիտակ կավը լուծել չգազավորված հանքային ջրով, ավելացնել
1 թեյի գդալ կիտրոնի հյութ,2 կաթիլ թեյի ծառի եթերայուղ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, 15 րոպե հետո մաքրել ջրով:Դիմակը ունի թարմեցնող հատկություն: