Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Կարո՞ղ է տղամարդը ամբողջ կյանքում սիրել մի կնոջ

Հավերժական սեր. արդյո՞ք այն գոյություն ունի։ Այժմ շատ քչերն են հավատում դրան, բայց ժամանակակից կանայք եւ աղջիկները նույնպես երազում են հարատեւ սիրո եւ երջանկության մասին։ Ուստի, «Կարո՞ղ է տղամարդը ամբողջ կյանքում սիրել մի կնոջ» հարցը արդիական է նաեւ այսօր։

Կանայք եւ տղամարդիկ բավականին տարբեր մտածելակերպ ունեն սիրային հարաբերությունների հարցում։ Կանայք երազում են ռոմանտիկ տղամարդկանց մասին, իսկ տղամարդիկ հաճախ թաքցնում են իրենց զգացմունքներն ու ցանկությունները։ Հաճախ են հանդիպում իրավիճակներ, երբ տղամարդը, սիրելով կնոջը, փորձում է ամեն կերպ  թաքցնել այդ փաստը, իսկ կինը կարծում է, որ տղամարդն անտարբեր է իր նկատմամբ։

Իսկ ի՞նչ է սերը։
Սիրո զգացմունքը բնորոշ է բոլորին։ Կուպիդոնի «զոհեր» կարող են դառնալ եւ բարձրաստիճան պաշտոնյաները, եւ երիտասարդ ուսանողները, բոլոր բոլորը։ Ոմանց սերը ուժ ու թեւեր է տալիս, մյուսներն անգամ վախենում են դրանից՝ ամեն կերպ քողարկելով իրենց հոգում ծնված այդ գեղեցիկ զգացմունքը։

Ինչ վերաբերում է հավերժական սիրուն, ապա հավատացեք, որ այն իսկապես գոյություն ունի։ Մենամուսնական ընտանիք նախընտրող տղամարդիկ այսօր նույնպես կան։ Այս տեսակ տղամարդը հանուն իր կնոջ պատրաստ է ամեն քայլի, քանի որ նա իրեն երջանիկ է զգում հենց այդ կնոջ կողքին։ Մոնոգամ տղամարդիկ չեն կարողանում հանդուրժել բաժանումն ու ամուսնալուծությունը, իսկ խնդիրների դեպքում նրանք ոչ թե նոր կին եւ ընտանիք են փորձում գտնել, այլ ետ բերել կորցրածը։ Իսկ եթե չի ստացվում վերամիավորել ընտանիքը, տղամարդը գերադասում է միայնակ մնալ։ Բայց հոգեբանները պնդում են, որ այս պարագայում տղամարդը չպետք է իրեն միայնության դատապարտի։ Հարկավոր է նոր ընտանիք ստեղծել, այլապես նրա մոտ հոգեբանական լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։

Մոնոգամ տղամարդիկ ոչ միայն սիրող ամուսին (եթե իհարկե, կինը չի սպանում նրա սերն ու կիրքը իր նկատմամբ), այլեւ լավ հայր են իրենց երեխաների համար։ Բայց այս տեսակ տղամարդիկ նույնպես կարող են հիասթափվել, որի պատճառներից են սեռական անբավարարվածությունը, մշտական վեճերը, սկանդալները, հիստերիկ պահվածքը եւ այլն։ Տղամարդը սկսում է տառապել եւ նախընտրում է ընտանիքից հեռու անցկացնել իր ազատ ժամանակը։ Հետեւաբար, ցանկացած կին իր պահվածքով կարող է խարխլել մենամուսնական ընտանիքի հիմքերը։ Իսկ դրանից խուսափելու համար պետք է ընդամենը սեր եւ հոգատարություն տալ տղամարդուն ու կարողանալ հասկանալ վերջինիս։

 

Աղբյուրը՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook