Monday, May 13, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Կիեւի մետրոյում դադարեցվել է գնացքների երթեւեկությունը

Կիեւի մետրոյում դադարեցվել է գնացքների երթեւեկությունը, հաղորդում է «УНИАН»-ը։

Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Մետրոն անցել է ապաստարանային ռեժիմի։ Երթեւեկությունը չի իրականացվի»,- ասել է նա։

Կլիչկոն քաղաքացիներին հորդորել է մնալ տանը կամ թաքնվել ապաստարաններում եւ դուրս չգալ փողոց։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւում օդային տագնապ է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook