Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

ԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Դիմակները  տարբեր ազդեցություն են թողնում դեմքի մաշկի և պարանոցի վրա: Սիստեմատիկ օգտագործման դեպքում,  դեմքը պահպանում է իր թարմությունը , մաշկը  մնում է հարթ, ձգված և առանց կնճիռների: Դիմակները բաղկացած են հիմնական և լրացուցիչ նյութերից: Որպես հիմք կարող են հանդիսանալ ճարպերը`բուսական, կամ կենդանական, ձվի սպիտակուցը կամ դեղնուցը, փոշենման որոշ նյութեր`կավ և այլն: Դիմակը պետք է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ: Դիմակը քսելուց հետո դեմքը պետք է մնա անշարժ մինչև այն հանելը: Լավ արդյունք ստանալու համար, դիմակը պետք է օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Տնային պայմաններում դիմակն օգտագործվում է միայն մաշկը լավ մաքրելուց հետո: Դիմակը քսում են մերսման հիմնական գծերով`կզակից քունքերը, վերին շրթունքից դեպի ականջները, քթի հիմքից դեպի ականջները և ճակատի մեջտեղից դեպի քունքերը: Սովորաբար դմակը դեմքից հանվում է գոլ ջրով, բամբակի օգնությամբ: 

Դիմակ լայն ծակոտկեններ ունեցող ճարպոտ մաշկի համար 
Սպիտակ կավի և տալկի հավասար քանակության վրա ավելացնել 1-2 թեյի գդալ թարմ կաթ,ստացված խույսը քսել դեմքին և պահել 20 րոպե: Դիմակը ունի մաշկը չորացնող հատկություն:

Դիմակ լայն ծակոտիկներով, թոռոմած և թուլացած մաշկի համար

 1ձվի հարած սպիտակուցին ավելացնել 10-20 կաթիլ կիտրոնի հյութ, 2-3 կաթիլ մենթոլի յուղ և անըդհատ խաղնելով ավելացնել 1 թեյի դգալ տալկ: Խառնել մինչև ստացվի  միասեռ խույս: Եթե  մաշկը չոր է, նախքան դիմակ դնելը,  դեմքին և պարանոցին քսեք  խոնավոցնող և սնուցող կրեմ: Դիմակը մաքրել 20-30 րոպե հետո  գոլ ջրով, վերջում դեմքին դնել սառը թրջոցներ, կամ շփել սառցե  խորանարդիկներով:
 
1 թեյի գդալ մեղրին ավելացնել 30-40 կաթիլ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ սպիտակ կավ: Անհրաչեշտության դեպքում կարելի է ավելացնել մի քանի կաթիլ ջուր:Ստացված խույսը քսել դեմքին և պարանոցին: 25-30րոպե հետո  մաքրել դիմադը գոլ ջրով: Դեմքին դնել սառը թրջոցներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook