Saturday, April 27, 2024
Նորություններ

Կորոնավիրուսից մահացած 66-ամյա տղամարդը ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա. ԱՆ խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook