Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կորոնավիրուսի կապը սեռական ցանկության նվազման կանանց և տղամարդկանց մոտ

Կորոնավիրուսի կապը սեռական ցանկության նվազման կանանց և տղամարդկանց մոտ

Կովիդ տարած մարդկանց մոտ լիբիդոյի նվազման պատճառներից է ասթենիան՝ մշտական հոգնածությունը։ Հոտի և համի զգացողության աղավաղումից մարդիկ չեն զգում հակառակ սեռի բույրը, որը լիբիդոյի անկման պատճառ է։

Տղամարդկանց մոտ կովիդից  ախտահարվում է լեյդիգի բջիջները, որոնք պատասխանատու են տեստոստերոնի արտադրման համար, տեստոստերոնի անկումը իր հերթին իջեցնում է սեռական ցանկությունը լիբիդոն,սեռական կարողությունը, այնպես էլ բերում է սերմի որակական խանգարումների պտղաբերության անկման՝ 3 տղամարդուց 1-ի մոտ։ Նույնիսկ անսիմպտոմ դեպքերում։

Հետազոտվել է 232 տղամարդ, որոնց բաժանել են 3 խմբի՝

  1. անսիմպտոմ պացիենտներ
  2. սիմպտոմատիկ՝ թերապևտիկ բաժանմունքում բուժվողներ
  3. ռեանիմացիոն բաժանմունքում բուժվողներ։
24 պացիենտներ մինչ հիվանդանալը որոշել էին տեստոստերոնի մակարդակը արյան մեջ։ Հիվանդության ընթացքում տեստոստերոնի մակարդակը իջել էր 458նգ/դլ-ից 120նգ/դլ։
Ռեանիմացիոն հիվանդների և մահացածների մոտ շատ ավելի ցածր։ Տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է լինել պատճառ Covid-19 բարդությունների, այն կապված է շնչառական համակարգի տեղային իմունիտետի հետ և մեծացնում է ռիսկը շնչառական ինֆեկցիաների։
Տեստոստերոնի վերականգնման համար կարևոր են ռեաբիլիտացիայի ընթացքը,  հանգիստը, սպորտը,վիտամինոթերապիան, բավարար քունը։
Aroxjblog.am-ին  նյութը տրամադրեց՝
 «Շենգավիթ» ԲԿ-ի  ուրոլոգ_վիրաբույժ, անդրոլոգ –  Անդրանիկ Հովհաննիսյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook