Tuesday, May 7, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Համալսարանական մասնագետների համառ աշխատանքի շնորհիվ վերականգնվել է ևս մեկ պացիենտի առողջություն

74-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժական բաժանմունք՝ գանգատվելով որովայնի ցավերից, սրտխառնոցից փսխումներից, ընդհանուր թուլությունից, որովայնի առաջին պատին ուռուցքային արտափքվածության առկայությունից:

Պացիենտի մոտ առկա էր օղակված ճողվածք, օղակման մեջ էր գտնվում բարակ աղու գալարները, որոնք նեկրոզված էին, որովայնի առաջային պատի ֆլեգմոնա, բարակ աղիքային անանցանելիություն: Կատարվել է բարակ աղու մասնահատում, տերմինալ իլեոստոմա ձևավորում, ֆլեգմոնայի բացում, ճողվածքի վիրհատություն։

Հաշվի առնելով բարդությունները, շաքարային դիաբետն ու քրոնիկ հիվանդությունները, հիվանդի մոտ զարգացել է հետվիրահատական վերքի թարախակալում, թարախակույտ:
Կատարվել է թարախակույտի բացում, դրենավորում։ 74-ամյա կինը մոտ 1 ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Ինտենսիվ թերապիայի մասնագետների և վիրաբուժական թիմի՝ վիրահատող բժիշկ Անի Բաբայանի, վիրաբույժներ Արեգ Պետրոսյանի և Արամ Խաչատրյանի համառ աշխատանքի շնորհիվ պացիենտը դուրս է գրվել կլինիկայից լավացումով։

Ամիսներ անց կատարվել է նաև պլանային կարգով իլեոստոմայի լիկվիդացիա և որովայնի առաջային պատի պլաստիկա ցանցով (վիրահատող բժիշկ Անի Բաբայան, վիրաբույժներ` Անդրանիկ Ալեքսանյան, Արամ Խաչատրյան)։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook