Thursday, May 2, 2024
Նորություններ

Համայնքային բյուջեները չեն բավարարում, որ որոշ մանկապարտեզներ գործեն ամբողջ տարի. փոխնախարար

Հայաստանում կան մանկապարտեզներ, որոնք կարող են գործել ամբողջ տարին, սակայն գործում են ընդամենը մի քանի ամիս, քանի որ համայնքային բյուջեն չի բավարարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

 Կան մանկապարտեզներ, որոնք գործում են տարվա մեջ մի քանի ամիս, պատճառը կրկին համայնքային բյուջեն է, այն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի ամբողջ տարին: Անդրեասյանը վստահեցնում է, որ այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է:

«Մենք ուզում ենք իրապես լուծում գտնել, որը թույլ կտա երեխաներին ամբողջ տարին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված լինել և դա անել որակյալ ու արդիական պայմաններում»,-նշեց փոխնախարարը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook