Saturday, April 27, 2024
Նորություններ

Հայաստանում անեստեզիոլոգները հեշտությամբ են աշխատանք գտնում. մասնագետ

Դժվար է ասել՝ արդյոք Հայաստանում անեստեզիոլոգների պակաս կա, սակայն փաստ է, որ օրդինատուրան ավարտած բոլոր անեստեզիոլոգները եւ ռեանիմատոլոգները հեշտությամբ են աշխատանք գտնում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Անեստեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միության նախագահ Արմեն Վարոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա նաեւ անեստեզիոլոգների միգրացիայի խնդիրը. նույնիսկ նոր-նոր համալսարանն ավարտողները հեշտությամբ են աշխատանքի տեղավորվում Եվրոպայի երկրներում՝ նույնիսկ եթե ոչ որպես անեստեզիոլոգ, ապա անեստեզիոլոգի օգնական, եւ շատերին նման հեռանկարն ավելի գրավիչ է թվում, քան հայրենիքում աշխատելը:

Անեստեզիոլոգները, ռեանիմատոլոգները, տոքսիկոլոգները եւ շտապ օգնության բժիշկներն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մասնակցում էին Երեւանում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է անեստեզիոլոգիայում եւ ինտենսիվ թերապիայում նոր մոտեցումներին: Արմեն Վարոսյանը նշեց, որ 2 օր տեւող գիտաժողովում կներկայացվեն անեստեզիոլոգիայի ոլորտում բժշկական նոր ուղեցույցները, որոնք արդեն գրեթե պատրաստ են եւ մոտ ապագայում կներդրվեն Հայաստանի կլինիկաներում:

Դրանից բացի, պրոֆեսոր Բրունո Մեգարբանը (Ֆրանսիա) կներկայացնի նոր հոգեմետ միջոցները եւ ծխով թունավորվելու ախտորոշման ու բուժման նոր մոտեցումները: Դոկտոր Ժան Միշել Էքերյանը (Ֆրանսիա) կպատմի ինտենսիվ թերապիայում նորագույն հակաբիոտիկների կիրառման եւ թոքերի արհեստական օդափոխության կիրառմամբ թոքաբորբի բուժման նոր մոտեցումների մասին: Դոկտոր Մարչին Սիչինսկին (Մեծ Բրիտանիա) իր հերթին կպատմի ռոբոտացված վիրաբուժության մեջ նարկոզի մասին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook