Sunday, April 28, 2024
Նորություններ

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1339-ի. ապաքինվել է ևս 35, մահացել 2 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 (ավելացել է ևս 2 դեպք) դեպք:  Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 35-ով, և բուժվածների գումարային թիվը դարձել է 580։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացողները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook