Sunday, April 28, 2024
Նորություններ

Հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը կրկին Հայաստանում է:

2018թ. հուլիսի 12-ին ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ՌԴ ԱՆ-ի ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների և էնդովասկուլյար վիրաբույժների Ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ Բագրատ Ալեքյանը անցկացրեց երեք բարդ էնդովասկուլյար վիրահատություններ Էրեբունի ԲԿ-ի իր անունը կրող անգիոգրաֆիայի բաժանմունքում:

Անվանի բժիշկի համար ամեն այցը Հայաստան ուղղակի առիթ չէ հայրենիքի հետ շփման, այլ հերթական անգամ գիտելիքների ու փորձի կիրառում ի օգուտ մարդու առողջության: Ինչպես նշեց Բագրատ Ալեքյանը, իր ամեն այցի ժամանակ նա համոզվում է Էրեբունի ԲԿ-ի բժիշկների և բուժանձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակի և հմտությունների, ժամանակակից տեխնիկական հագեցվածության մեջ, որի շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել վիրաբուժական միջամտությունները ամենաբարձր մակարդակով :

 

 

Սիրտանոթային հիվանդությունների հիվանդացության մակարդակը բարձր է ինչպես Ռուսաստանում , այնպես էլ Հայաստանում: Սակայն անհրաժեշտ է փաստել, որ ժամանակին ցուցաբերված բուժօգնությունը , ստենտավորման անցկացումը նվազեցնում են հաշմանդամության և մահացության մակարդակը: Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան բ.գ.դ., պրոֆ. Համլետ Հայրապետյանը նշեց, որ վերջերս ՀՀ ԱՆ կողմից ընդունված ստենտավորման գների իջեցման որոշումը կօգնի հանրապետության բնակչության մեծամասնությանը ժամանակին դիմել բուժօգնության և ստանալ որակյալ բուժում: «Ստենտավորման գների իջեցումը ոչ մի կերպ չի ազդի ինչպես ստենտի, այնպես էլ բժշկական ծառայությունների որակի վրա»:

 

 

Կարևոր է այն փաստը , որ անվանի ակեդեմիկոսի ամեն մի այցը Հայաստան , և , հատկապես, Էրեբունի ԲԿ , նոր խթան է հանդիսանում նոր գիտելիքների և փորձի ձեռք բերման, տեղեկությունների և նվաճումների փոխանակման համար:

 

 

https://www.erebunimed.com/arm/news.more/315

Leave a Reply

x Close

Like Us On Facebook