Monday, November 17, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն:

📌Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է:

Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:

👩‍⚕️Հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնում են մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին կամ վերապատրաստված բուժքույրը):

🤰🏻 Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է`
✅նախածննդյան հսկողության հետազոտությունների և զննումների սահմանված ծավալները,
✅հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը,
✅ մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների բժշկական օգնությունը,
✅ըստ անհրաժեշտության` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հետծննդյան հսկողության տրամադրումը:

📢🤰🏻 2024թ. դեկտեմբերի 1-ից հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվել է` պետական պատվերի շրջանակներում ներառելով`
1️⃣ գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ,
2️⃣ թիրեոտրոպ հորմոնի որոշում,
3️⃣ Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

📌 Հիշեցում
Հայաստանում հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական բժշկական օգնությունը, այդ թվում` ծննդօգնությունը ևս իրականացվում են ԱՆՎՃԱՐ՝ անկախ ծննդալուծման եղանակից (բացառություն են կազմում ծննդօգնության շրջանակներում հղիի կողմից ընտրված բժշկի բժշկական ծառայությունները և վճարովի` ոչ բժշկական ծառայությունները):

x Close

Like Us On Facebook