Monday, December 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կրծքագեղձի յուրաքանչյուր գոյացություն քաղցկեղ չէ

✔Կրծքագեղձի յուրաքանչյուր գոյացություն քաղցկեղ չէ։

Խոսենք կրծքագեղձի օջախային փոփոխությունների մասին:👇🏻👇🏻👇🏻

🔎ՖԻԲՐՈԱԴԵՆՈՄԱՆԵՐ

⭕Առավել հաճախ հանդիպում է 25-40տ. աղջիկների և կանանց մոտ։ Հասարակ ֆիբրոադենոման կյանքին վտանգ չի սպառնում։ Հաճախ ախտահարվում է մի կուրծքը, երբեմն երկկողմանի։

🔎ԿԻՍՏԱՆԵՐ

⭕Հեղուկով լցված պարկեր են և իրենցից ներկայացնում են բարորակ գոյացություններ։ Կրծքագեղձում կարող են լինել մեկ կամ բազմաթիվ կիստաներ։ Կարող են լինել ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի։ Որոշ դեպքերում կիստան կարող է առաջացնել ցավ և դիսկոմֆորտ։

🔎ՄԱՍՏԻՏ

⭕Կրծքագեղձի բորբոքային հիվանդություն է։ Մաստիտի առաջացման պատճառը կաթնածորանների խցանումն , որը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը կրծքագեղձում։

🔎ԱԹԵՐՈՄԱ

⭕ Բարորակ գոյացությում է, հանդիպում է քիչ։ Ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձերի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հիմնականում դրանք անցավ են։

🔎ԼԻՊՈՄԱ

⭕Քիչ հանդիպող բարորակ գոյացություն է և կարող է վերածվել չարորակ նորագոյացության:

📌«Սիրի՛ր քեզ,գնահատի՛ր կյանքդ,հետազոտվի՛ր ժամանակին»

👩‍⚕️❤ Հիշեցնեմ,որ պրոֆիլակտիկ հետազոտությունները փրկում են կյանքեր:

Dr. Meline Navasardyan 

Tempus MED Clinic  / Տեմպուս-Մեդ /հասցե՝ Ամիրյան 3/20

Tell.093 70 66 66

x Close

Like Us On Facebook